Բակալավրիատ
- Օտարերկրյա ուսանողների ընդունելություն
- Բարձրագույն վարպետության դասընթացներ
- Նախապատրաստական դասընթացներ
- Ֆակուլտատիվ դասընթացներ

Նկարագիր
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակալավրի կրթական ծրագիրն առաջարկում է կրթություն հետևյալ մասնագիտություններով՝ Երաժշտական արվեստ՝ Երաժշտական արվեստ (Կոմպոզիցիա) մասնագիտացմամբ, Կատարողական արվեստ՝ Գործիքային կատարողականություն, Վոկալ արվեստ, Դիրիժորություն մասնագիտացումներով, Արվեստի տեսություն և պատմություն՝ Երաժշտագիտություն մասնագիտացմամբ։
Մասնագիտություններ
Այս կրթական ծրագրի ուսումնասիրության ավարտին կոմպոզիտորները կկարողանան ստեղծագործել տարբեր ժանրերում, ճանաչել և տիրապետել անցյալի և մերօրյա երաժշտարվեստի արտահայտչամիջոցներին, համագործակցել իր երաժշտության կատարողների և երաժշտական ոլորտի այլ մասնագետների հետ և այլն:
Ընտրելով «Կատարողական արվեստ» մասնագիտությունը բակալավրի կրթական ծրագրում՝ ուսանողը, ըստ իր մասնագիտացման, ձեռք է բերում գիտելիքներ և կարողություններ երաժշտական գործիքների, վոկալ կատարողականության կամ դիրիժորության որևէ տեսակում գործունեություն ծավալելու համար որպես երաժիշտ-կատարող և դասավանդող։
«Արվեստի տեսության և պատմություն» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի մասնագիտացումն է «Երաժշտագիտություն» մասնագիտացումը։
Այս կրթական ծրագրի ընթացքում ուսանողները կարող են ընտրել մասնագիտական դասարան՝ Երաժշտության պատմություն, Երաժշտության տեսություն, Ֆոլկլորագիտություն մասնագիտացմամբ։ Ուսումնառության ավարտին ուսանողները յուրացնում են գրավոր աշխատանքի և բանավոր ելույթի ակադեմիական ձևը, ոճը ու բառապաշարը, կկարողանան մասնագիտական ոլորտում գրավոր և բանավոր բանավիճել։ Կտիրապետեն անցյալի և արդի երաժշտարվեստի արտահայտչամիջոցներին և տեխնիկաներին: Տարրական գիտելիքներ կունենան արվեստի այլ ճյուղերի, հումանիտար և հասարակական գիտությունների վերաբերյալ։ Կունենան նախնական գիտելիքներ երաժշտական մանկավարժության ոլորտում: Կտիրապետեն արևմտյան և հայ երաժշտության պատմությանը, տեսությանը և գեղագիտությանը վերաբերող լայն գիտելիքների, նաև՝ երաժշտագիտական աշխատանքի տարբեր ժանրերին (երաժշտաքննադատական հոդված, վերլուծական հոդված, էսսե, զեկուցում և այլն)։ Կկարողանան ինքնուրույն կատարել երաժշտության տարբեր ոլորտների վերաբերյալ գիտավերլուծական աշխատանք՝ պահպանելով ակադեմիական գրելաոճի նորմերը: