Երաժշտագիտություն

Երաժշտագիտություն
Ընդհանուր տեղեկատվություն
Շնորհվող որակավորումը․ Արվեստի բակալավր
Մասնագիտության / ԿԾ դասիչը․ 021801.00.6 / 021801.03.6
Որակավորման մակարդակը․ Բարձրագույն կրթության առաջին աստիճան (ՈԱՇ 6-րդ մակարդակ)
Ուսումնական աշխատածավալը․ 240 կրեդիտ (ECTS)
Ուսման տևողությունը և ձևը․ 4 տարի (8 կիսամյակ), առկա ուսուցում
Դասավանդման լեզուն․ Հայերեն
Մասնագիտացումներ․ Երաժշտաքննադատ, էթնոերաժշտագետ, երաժշտական լրագրող
Ծրագրի նպատակները
- Ուսանողներին ապահովել միջազգային ստանդարտներին համապատասխան տեսական և պատմական երաժշտագիտական գիտելիքներով։
- Զարգացնել քննադատական, վերլուծական միտքը և ակադեմիական գրագրության հմտությունները։
- Պատրաստել գիտական էթիկայի նորմերին տիրապետող և աշխատաշուկայում մրցունակ երաժշտագետների։
Կրթական ծրագրի վերջնարդյունքները
Ծրագրի հաջող ավարտին ուսանողը կկարողանա.
- Կատարել ինքնուրույն գիտավերլուծական աշխատանք երաժշտության տարբեր ոլորտներում՝ պահպանելով ակադեմիական գրելաոճի և գիտական էթիկայի նորմերը։
- Տիրապետել արևմտյան և հայ երաժշտության պատմության, տեսության, գեղագիտության և արդի երաժշտագիտության գործիքակազմին։
- Կիրառել երաժշտագիտական տարբեր ժանրեր (երաժշտաքննադատական կամ վերլուծական հոդված, էսսե, գիտական զեկուցում)։
- Վերլուծել տարբեր ժամանակաշրջանների, ոճերի ու ժանրերի երաժշտական ստեղծագործություններն ու երաժշտագիտական աշխատությունները։
- Ցուցաբերել գործնական հմտություններ կատարողական արվեստի, գործիքավորման, մանկավարժության և հարակից հումանիտար գիտությունների ոլորտում։
- Վարել մասնագիտական բանավեճեր և ներկայացնել զեկույցներ հայերենով ու առնվազն մեկ օտար լեզվով։
Ծրագրի կառուցվածքը և Կրեդիտները
Ուսումնական աշխատածավալը 240 կրեդիտ է (230 դասընթացներ + 10 ամփոփիչ ատեստավորում)։
- Մասնագիտական կրթամաս (Երաժշտագիտություն)․ 59 կրեդիտ (ներառում է Մասնագիտության ներածություն, Երաժշտության պատմություն/տեսություն/ֆոլկլորագիտություն և 10 կրեդիտ ամփոփիչ ատեստավորում)։
- Ընդհանուր մասնագիտական դասընթացներ․ 142 կրեդիտ (Երաժշտատեսական համակարգեր, Հարմոնիա, Սոլֆեջո, Պոլիֆոնիա, Հայ հոգևոր երաժշտություն, Երաժշտական քննադատության հիմունքներ և այլն)։
- Հումանիտար և մանկավարժական դասընթացներ․ 33 կրեդիտ (Հայոց լեզու, Օտար լեզու, Հոգեբանություն, Դասավանդման մեթոդաբանություն, Դասախոսական և մանկավարժական պրակտիկա, Կամընտրականներ)։
Ընդունելության պայմաններ
Քննություններ․ Երաժշտական գրականություն (ստեղծագործությունների ներկայացում), կոլոկվիում (երաժշտատեսական/պատմական հարցեր), սոլֆեջո (եռաձայն թելադրություն), հարմոնիա (խնդիր)։ Քննությունների մանրամասն պահանջներին ու փաստաթղթերի ցանկին ծանոթացեք Ընդունելություն բաժնում։
Միասնական Ներառական կրթության քաղաքականություն
ԵՊԿ-ն նպաստում է իր բոլոր ուսանողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց լիարժեք ուսումնառությանը՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման համար։