YSCK Logo

Ստեղծագործություններ

m2

Ստեղծագործություն / Կոմպոզիցիա

Ընդհանուր տեղեկատվություն


Շնորհվող որակավորումը․ Արվեստի բակալավր

Մասնագիտության / ԿԾ դասիչը․ 021501.00.6 / 021501.01.6

Որակավորման մակարդակը․ Բարձրագույն կրթության առաջին աստիճան (ՈԱՇ 6-րդ մակարդակ)

Ուսումնական աշխատածավալը․ 240 կրեդիտ (ECTS)

Ուսման տևողությունը և ձևը․ 4 տարի (8 կիսամյակ), առկա ուսուցում

Դասավանդման լեզուն․ Հայերեն

Իրավական հիմք․ Հաստատված է 30․06․2022թ․ ԵՊԿ գիտական խորհրդի նիստում

 

Ծրագրի նպատակները


Ապահովել միջազգային չափանիշներին և արդի պահանջներին համապատասխան երաժշտական կրթություն։

Պատրաստել վերլուծության և ինքնավերլուծության ունակ երաժիշտների, ովքեր մրցունակ կլինեն միջազգային ասպարեզում։

Զարգացնել քննադատական մտածողություն, պատասխանատվության զգացում և հարատև ինքնազարգացման միտում։

Ապահովել ակադեմիական ազատության նորմերի վրա հիմնված բաց, հասանելի և գործնական ուսումնական մթնոլորտ։

 

Կրթական ծրագրի վերջնարդյունքները


Ծրագրի հաջող ավարտին ուսանողը կկարողանա.

  1. Ստեղծագործել ժամանակակից դասական երաժշտության տարբեր գործիքային և վոկալ ժանրերում՝ ճշգրիտ նոտագրելով սեփական գաղափարները։
  2. Կիրառել անցյալի և արդի երաժշտարվեստի արտահայտչամիջոցները, տեխնիկաներն ու ձևակառուցման օրինաչափությունները։
  3. Տիրապետել տարբեր երաժշտական կազմերի համար գործիքավորման, ներդաշնակման և բազմաձայնման արվեստին։
  4. Մասնակցել թիմային աշխատանքի, համագործակցել կատարողների հետ և վարել սեփական ստեղծագործությունների փորձերը։
  5. Իրականացնել մասնագիտական գրավոր և բանավոր հաղորդակցություն (ակադեմիական ոճով) հայերենով և առնվազն մեկ օտար լեզվով։
  6. Ցուցաբերել երաժշտական մանկավարժության, արվեստի այլ ճյուղերի և հումանիտար գիտությունների տարրական գիտելիքներ։

 

Ծրագրի կառուցվածքը և Կրեդիտները


Ուսումնական պլանը բաղկացած է 240 կրեդիտից, որից 230-ը դասընթացների, իսկ 10-ը՝ ամփոփիչ ատեստավորման համար։

  1.  Մասնագիտական կրթամաս (Կոմպոզիցիա)․ 65 կրեդիտ (ներառում է 10 կրեդիտ ամփոփիչ ատեստավորում)։
  2. Ընդհանուր մասնագիտական դասընթացներ․ 139 կրեդիտ (Գործիքագիտություն, Սոլֆեջո, Հարմոնիա, Պոլիֆոնիա, Երաժշտության պատմություն, Գործիքավորում և այլն)։Գ. Հումանիտար և մանկավարժական դասընթացներ․ 36 կրեդիտ (Մանկավարժություն, Հոգեբանություն, Օտար լեզու, Մանկավարժական պրակտիկա և այլն)։

 

Ընդունելության պայմաններ


Փաստաթղթեր․ Ավագ դպրոցի ատեստատ, միջնակարգ մասնագիտական կրթության դիպլոմ կամ բարձրագույն կրթության վկայական /ամբողջ ցանկը տես Ընդունելության բաժնում/

Քննություններ․ Մասնագիտություն (կոմպոզիցիա), սոլֆեջո (եռաձայն թելադրություն), հարմոնիա (խնդիր)։

 

Կարիերայի և Հետագա ուսումնառության հնարավորություններ


Աշխատաշուկա․ Շրջանավարտներն հնարավորություն ունեն զբաղվելու մասնագիտական գործունեությամբ։

Ուսման շարունակություն․ Մրցութային ցուցանիշների հիմնավորմամբ հնարավորություն ուսումը շարունակելու մագիստրատուրայում (ՈԱՇ 7-րդ մակարդակ)՝ ինչպես կոմպոզիցիայի, այնպես էլ երաժշտագիտության, դիրիժորության կամ երաժշտական մենեջմենթի գծով։

 

Միասնական Ներառական կրթության քաղաքականություն


ԵՊԿ-ն նպաստում է իր բոլոր ուսանողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց լիարժեք ուսումնառությանը՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման համար։

Փաստաթղթեր