10
ՍԵՊՏԵՄԲԵՐ
12:00

Խորվաթ և հայ կին կոմպոզիտորների երաժշտությունը՝ մեկ համերգում
«Երաժշտություն և փոքրամասնություններ» ICTMD ուսումնասիրական խմբի 13-րդ միջազգային սիմպոզիումի շրջանակում սեպտեմբերի 10-ին տեղի կունենա **«Խորվաթ և հայ կին կոմպոզիտորներ»** խորագրով համերգը։
Համերգային ծրագրում կհնչեն 19–20-րդ դարերի հայ և խորվաթ կին կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ ներկայացնելով երկու երաժշտական մշակույթների ինքնատիպ էջերը։
Ծրագրում՝
Դորա Պեյաչևիչ, Ելենա Պուչիչ-Սորկոչևիչ, Գայանե Չեբոտարյան, Գեղունի Չթչյան, Իվանա Լանգ։
Կատարողներ՝
Հայկ Մարտիրոսյան՝ ջութակ (Հայաստան–Խորվաթիա)
Անի Ղազարյան՝ սոպրանո (Հայաստան)
Արփի Վարդանյան՝ դաշնամուր (Հայաստան)
Էվա Կիրխմայեր Բիլիչ՝ դաշնամուր (Խորվաթիա)
Սեպտեմբերի 10,
ժամը 12:00
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահ
Համերգը կազմակերպվում է Երևանում սեպտեմբերի 7–12-ը անցկացվող ICTMD «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրական խմբի 13-րդ միջազգային սիմպոզիումի շրջանակում։