10
ՍԵՊՏԵՄԲԵՐ
09:00

ICTMD-ի «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային Սիմպոզիումի սեպտեմբերի 10-ի գիտական հանդիպումները ներառում էին հանրամատչելի երաժշտության մեջ ներկայացվածության, ինքնության ու իշխանության հարցերը, մշակութային գործակալությունն ու համայնքը, հիշողությունն ու միջմշակութային փոխանակումը, ինչպես նաև մշակութային սահմաններն ու պատկանելությունը: Նիստերը նախագահողներ՝ Զուզանա Յուրկովա, Գերգանա Պանովա-Տեկատ, Ջորջ Մյուրեր, Հանդե Սաղլամ: Օրվա զեկուցողներ՝ Մոյցա Կովաչիչ, Իոաննիս Քրիստիդիս, Լունա Ալ-Մուսլի, Շոն Ուիլյամս, Կայ Վիլյամի Օբերգ, Հասմիկ Հարությունյան, Ստելլա Դավթյան, Ջուլիա Մաջիորա, Հարություն Բաղդասարյան, Արփենիկ Ղազարյան, Մարգարիտ Սարգսյան, Գարեգին Մասուրյան, Մարիաննա Տիգրանյան, Ջուլտյե Անեկե Ռատտու, Նաիրա Կիլիչյան, Ջոն Պլեմենոս, Մարյետա Պիսկ, Ջաննատուլ Ֆերդոուս:
Հյուրերը ներկայացնում էին Սլովենիան, Ավստրիա, Ռումինիան, Ֆինլանդիան, Հայաստանը, Պորտուգալիան, Ինդոնեզիան, Հունաստանը, Բանգլադեշը։
Օրվա համերգային առաջին ծրագիրը նվիրված էր Հայ-խորվաթական կոմպոզիտորական արվեստին, երեկոյի գեղարվեստական ղեկավար և կոնցերտմայստեր Էվա Կիրխմայեր Բիլիչ։