8
ՍԵՊՏԵՄԲԵՐ
09:30

ICTMD-ի «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային Սիմպոզիումի սեպտեմբերի 8-ի նիստերը նվիրված էին հիշողությանը, վերհուշին ու ինքնությանը, երաժշտական ժառանգության կառուցմանն ու գիտական գործակալությանը, միգրացիայի մեջ գտնվող համայնքային երաժշտությանը, գեղարվեստական կառուցվածքներին, փոքրամասնացմանը, ինչպես նաև երաժշտության, քաղաքականության և դիմադրության փոխհարաբերություններին:
Նիստերը նախագահողներն էին Տոմաշ Նովակը, Լիլիթ Երնջակյանը, Մարկո Կյոլբլը, Թեոնա Լոմսաձեն, Լասանթի Մանարանջանի Կալինգա Դոնան, Քերոլ Սիլվերմանը:
Զեկուցողներն էին Տաթևիկ Շախկուլյանը, Քերոլ Սիլվերմանը, Զուզանա Յուրկովաը, Մարիաննա Օստանկովիչը, Դիլյարա Մուկանովան, Սոլոմոն Գվերևենդեն, Ժանգ Խուեյանգը, Ջորջ Պիուստինը, Աբել Մատևոսյանը, Անի Հակոբյանը, Սամանթա Սեբաստիանը, Փիթեր Լելլը, Նանա Ամուվե Դոուսոնը, Սոնա Սիմոնյանը, Լիլիթ Մարտիրոսյանը, Ռոուզ Մերինը, Էվա Կիրխմայեր Բիլիչը, Թեոնա Լոմսաձեը, Ռիմա Տիգրանյանը, Հռիփսիմե Պիկիչյանը, Մարի Սերոբյանը:
Օրվա մասնակից երկրներն էին Հայաստան, ԱՄՆ, Չեխիա, Ղազախստան, Ավստրիա, Չինաստան, Մալայզիա, Մեծ Բրիտանիա, Գանա, Հնդկաստան, Խորվաթիա, Վրաստան:
Օրվա ծրագրի աշխատարանը ներկայացրեցին Նորայր Քարտաշյանը (Հայկական ազգային փողային գործիքներ), Գրիգոր Դավթյանը (Հայկական հարվածային գործիքներ), Տաթևիկ Շախկուլյանը («Կոմիտասը երգում է»)։