9
ՍԵՊՏԵՄԲԵՐ

ICTMD-ի «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային Սիմպոզիումի սեպտեմբերի 9-ի նիստերն ընդգրկեցին ծիսական ավանդույթները, տիեզերաբանությունը, սրբազան ավանդույթները սփյուռքում, միգրացիան ու համայնքային կատարումները, ինչպես նաև սրբազան պրակտիկայի վերաիմաստավորումն ու նոր ձայների ի հայտ գալու հարցերը: Օրվա նիստերը նախագահեցին Ուրսուլա Հեմետեկը, Դեբորա Վոնգը, Գեյ Ջենիֆեր Բրեյլիը, Իոաննիս Քրիստիդիսը, Փիթեր Լելլը: Զեկուցումներով հանդես եկան Մարիոս Խաձիպրոկոպիուն, Ամոս Դարկվա Ասարեն, Մանամի Սուզուկին, Լինդա Սարգսյանը, Գրետել Շվյորեր-Կոլը, Սուեջիարտո Հարտոնոն, Պանկաջ Ռավատը, Գիզա Յեհնիխենը, Ջորջ Մյուրերը, Լիլիթ Հարությունյանը, Լոլիտա Էմանուելը, Անի Գինոսյանը, Սյաոտոնգ Յանգը, Չե-Լին Քիմը, Լուսինե Կագրամանյանը, Ֆուլվիա Կարուզոն, Հու Իլեն: Գիտնականները և հետազատողոները ներկայացնում էին Հունաստանը, Ավստրիան, Ճապոնիան, Հայաստանը, Գերմանիան, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Իտալիան, Հոնկոնգը, Ֆրանսիան:
Մշակութային երեկոն կայացավ Կոմիտաս թանգարան-ինստիտուտում․ շրջայցից հետո հյուրերին ներկայացվեց «Բազմաթիվ ձայներ, մեկ բեմ․ փոքրամասնությունների մշակույթների արտահայտումը» խորագրով համերգային ծրագիրը։