7
ՍԵՊՏԵՄԲԵՐ
11:00

Սեպտեմբերի 7-ին մեկնարկեց ICTMD-ի «Երաժշտություն եւ փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային Սիմպոզիումը։
Բացումը և առաջին օրվա զեկուցումները կայացան ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում։ Հայաստանը, ԱՄՆ-ը, Ավստրիան, Շրի Լանկան, Գերմանիան, Սլովենիան, Ավստրալիան ներկայացնող գիտնականները և հետազոտողներն անդրադարձան ազգային փոքրամասնությունների երաժշտության ուսումնասիրության անցյալն ու ապագան, երաժշտության դերը փոքրամասնությունների ձևավորման գործում, ինչպես նաև սլովենական, քրդական և հայկական սահմանամերձ համայնքների երաժշտական ավանդույթները թեմաներին։
Օրվա մասնակիցները և նախագահողներն էին Աննա Ասատրյանը, Տաթևիկ Շախկուլյանը, Սվանիբոր Պետանը, Դեբորա Ուոնգը, Գեյ Ջենիֆեր Բրեյլին, Աննա Արևշատյանը, Մարկո Քյոլբլը, Ֆայսալ Ջայլանին, Կորյուն Դավթյանը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սիմպոզիումի կազմակերպիչ ԵՊԿ ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը։
Բացման մշակութային ծրագիրը՝ "ՀԱՄԱԶԱՐԿ"-ը կայացավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ "Կարին" ավանդական երգի, պարի խմբի մասնակցությամբ։