YSCK Logo

1

ՍԵՊՏԵՄԲԵՐ

09:00

start

🎈🎉 Նոր ուսումնական տարվա մեկնարկը

💐«Ցանկանում եմ, որ ուսանողական տարիները լինեն ամենագունեղ, հիշվող, լուսավոր, ջերմ տարիները ձեր կյանքում, որովհետև այստեղ եք ձեռք բերում այն ընկերներին, որոնք համաքայլ միշտ կլինեն ձեզ հետ։ Ես ուզում եմ, որ դրանք դառնան նախաձեռնություններով, ստեղծագործական կյանքով, համերգային իրադարձություններով լի, և այդ բոլորի ստեղծողը լինեք դուք։ Սիրե՛ք ձեր բուհը, եղե՛ք արժանի մեծն Կոմիտասի անունը կրող երաժշտական բարձրագույն մասնագիտական հաստատությանը։ Բարձր պահե՛ք այն բոլոր ավանդույթները, որ ձեզ կփոխանցեն ձեր պրոֆեսորները։ Մի՛ մոռացեք ձեր բուհը ավարտելուց հետո, որովհետև մենք ձեզանով ենք հարստանում, հպարտանում և միշտ հետևում ենք ձեր հաջողություններին։ Որտեղ էլ որ լինեք, միևնույնն է՝ դուք դուրս եք եկել ձեր մայր բուհից։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ, անամպ ուսումնական տարիներ և խաղաղություն բոլորիս»,- 1-ին կուրսեցիներին ուղղված իր ողջույնի խոսքում նշեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը։

💫Սեպտեմբերի 1-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացավ նոր ուսումնական տարվա մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ Ավանդույթի համաձայն տարվա լավագույն 12 շրջանավարտներին ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը նվիրեց Ակուստիկ լաբորատորիայում ձայնագրված նրանց կատարումներից բաղկացած ձայնասկավառակը, իսկ ընդունելության քննությունների ընթացքում կատարած ակտիվ աշխատանքի համար կամավորներին տրվեցին Հավաստագրեր։

Արարողության պաշտոնական մեկնարկից հետո ԵՊԿ Ուսանողական խորհրդի (նախագահ՝ Արամ Շիրինյան) նախաձեռնությամբ օրվա հյուրերը միացան ազգային շուրջպարին։ Պարուսուցման ու կենդանի երաժշտությամբ հանդիպումն իրականացրեց «Վարը Վարենկ» Վարը Վարենկ կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։