YSCK Logo

Համերգ-հանդիպում՝ 44-օրյա պատերազմում հերոսացած ԵՊԿ ուսանողների ընտանիքների հետ

22

ԴԵԿՏԵՄԲԵՐ

15:00

banner

Ջութակի հայ կատարողական ու մանկավարժական արվեստում նշանակալի է պրոֆեսոր Հենրիկ Սմբատյանի ներդրումը։ Վաստակաշատ երաժշտի կյանքն ու գործը շուրջ կես դար զուգահեռվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատմության հետ, որից քսան տարիներին եղել է մեր բուհի գիտական գծով պրոռեկտորը։


Նվագախմբային ֆակուլտետի Լարային գործիքների ամբիոնը (վարիչ՝ պրոֆեսոր Արմեն Հարությունյան) հրավիրում է «Բեմում ուսանողներն են» խորագրով համերգի՝ նվիրված ՀՀ Վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր, ջութակահար-մանկավարժ Հենրիկ Սմբատյանի ծննդյան 90-ամյակին։