25
ՍԵՊՏԵՄԲԵՐ
10:00

Հայաստանի պետական ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համագործակցությամբ համերգային ելույթով ու վարպետության դասով հանդես կգա BUJAZZO-ն՝ գերմանական առաջատար երիտասարդական բիգ բենդերից մեկը, որը համախմբում է շնորհալի երիտասարդ երաժիշտների և առանձնանում հնգաձայն յուրահատուկ վոկալ խմբով։
Bujazzo-ն Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտոնական երիտասարդական ջազային նվագախումբն է և Գերմանիայի երաժշտական խորհրդի նախագիծը։
Թերեզիա Ֆիլիպի ղեկավարությամբ հանդես եկող BUJAZZO նվագախումբը և հայ դաշնակահար, կոմպոզիտոր Եսայի Կարապետյանը կներկայանան հատուկ համերգով՝ նվիրված Գերմանիայի և Հայաստանի միջև երաժշտական ու մշակութային փոխանակմանը։
Եսայի Կարապետյանը Bujazzo-ի հետ հանդես կգա որպես դաշնակահար և մենակատար՝ ներկայացնելով իր հեղինակային ստեղծագործությունները ջազային նվագախմբի համար կատարված նոր գործիքավորումներով։ Ծրագրում կհնչեն նաև երեք ստեղծագործություններ Հայաստանի պետական ջազ նվագախմբի երկացանկից։
Նախագիծն իրականացվում է Գերմանիայի երիտասարդության հարցերի նախարարության, Գյոթե ինստիտուտի և Հայաստանում Գերմանիայի դեսպանության աջակցությամբ։
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ
-
Օր և ժամ՝ Սեպտեմբերի 25, ժամը 10:00
-
Վայր՝ Հիմնական աշխատարան, Ակուստիկ լաբորատորիա
-
Խմբային աշխատանք՝ Ջազ-փոփ երաժշտության ամբիոն
ՀԱՄԵՐԳ
-
Օր և ժամ՝ Սեպտեմբերի 25, ժամը 19:00
-
Վայր՝ Հայաստանի ճարտարապետների միության դահլիճ (Բաղրամյան 17)
-
Մուտքը՝ Ազատ
Մասնակիցների մասին՝
-
Թերեզիա Ֆիլիպ — Քյոլնաբնակ սաքսոֆոնահարուհի, կլառնետահարուհի և կոմպոզիտոր, Bujazzo-ի գեղարվեստական ղեկավար, գերմանական ջազային ասպարեզի մրցանակակիր և ինքնատիպ ներկայացուցիչ։
-
Եսայի Կարապետյան — Երևանում ծնված և Փարիզում բնակվող դաշնակահար, կոմպոզիտոր և բազմագործիքավորող։ Նրա երաժշտության մեջ միահյուսվում են հայկական արմատները, աֆրիկյան սփյուռքի երաժշտական ազդեցություններն ու ժամանակակից ջազը։