21
ՍԵՊՏԵՄԲԵՐ

ԹՎԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ. VIRTUALLYEDU ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Հրավիրում ենք բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներին, հետազոտողներին, դասավանդողներին, վերապատրաստողներին, երիտասարդական ոլորտի աշխատակիցներին, ուսանողներին, երիտասարդներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են թվային հմտություններով և վիրտուալ փոխանակման հնարավորություններով։
Երեք տարի տևած առցանց փոխանակումնեարից, միջազգային համագործակցությունից և համատեղ ուսումնառությունից հետո VIRTUALLYEDU ծրագիրը մոտենում է իր եզրափակիչ հանգրվանին։
21 սեպտեմբերի, 2026 թ.
16:00–19:00 (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով՝ CET)
Առցանց
Աշխատանքային լեզուն՝ անգլերեն
Ծրագրի գործընկերների և մասնակիցների հետ միասին կամփոփենք VIRTUALLYEDU-ի անցած ուղին և կքննարկենք, թե ինչպես կարող են վիրտուալ փոխանակումները տարբեր երկրներում և կրթական միջավայրերում ստեղծել արդյունավետ ու բովանդակալից ուսումնառության հնարավորություններ։
Համաժողովի ընթացքում կներկայացվեն ծրագրի շրջանակում մշակված մեթոդները, թվային ուսումնական ռեսուրսներն ու համատեղ իրականացված նախաձեռնությունները։
Մասնակիցները հնարավորություն կունենան նաև լսելու ծրագրում ներգրավված երիտասարդներին, ծանոթանալու Digital Skills Hackathon-ի ընթացքում մշակված գաղափարներին և իմանալու, թե ինչպես կարող է VIRTUALLYEDU էլեկտրոնային ուսուցման հարթակը ծրագրի ավարտից հետո ևս շարունակել աջակցել դասավանդողներին և սովորողներին։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև թվայնացման և զբաղվածության փոխկապակցվածությունը, ինչպես նաև վիրտուալ փոխանակումների ներուժը՝ թվային ներառականության, աշխատունակության և առցանց անվտանգության ամրապնդման գործում։