YSCK Logo

Խմբավարություն

m2

Դիրիժորություն - Խմբավարություն

Ընդհանուր տեղեկատվություն

Շնորհվող որակավորումը․ Արվեստի բակալավր

Մասնագիտության / ԿԾ դասիչը․ 021502.00.6 / 021502.02.6

Որակավորման մակարդակը․ Բարձրագույն կրթության առաջին աստիճան (ՈԱՇ 6-րդ մակարդակ)

Ուսումնական աշխատածավալը․ 240 կրեդիտ (ECTS)

Ուսման տևողությունը և ձևը․ 4 տարի (8 կիսամյակ), առկա ուսուցում

Ամբիոն․ Խմբավարության և սիմֆոնիկ դիրիժորության ամբիոն

 

Ծրագրի նպատակները

  • Ուսանողներին օժտել պրոֆեսիոնալ դիրիժորական տեխնիկայով, կատարողական վարպետությամբ և ստեղծագործական խմբերի հետ աշխատանքի մեթոդաբանությամբ։
  • Պատրաստել խմբերգային երաժշտության բարձրակարգ մեկնաբաններ և կազմակերպչական ու թիմային աշխատանքի ունակ մասնագետներ։

 

Կրթական ծրագրի վերջնարդյունքները

Ծրագրի հաջող ավարտին ուսանողը կկարողանա.

  1. Կատարել և մեկնաբանել տարբեր դարաշրջանների արտասահմանյան և հայ խմբերգային երաժշտություն։
  2. Կազմավորել և ինքնուրույն աշխատել տարբեր տեսակի պրոֆեսիոնալ և սիրողական երգչախմբերի հետ՝ վարելով արդյունավետ փորձեր։
  3. Տիրապետել դիրիժորական տեխնիկայի հիմնական հնարքներին, արտահայտչամիջոցներին և ձայնարտադրության օրինաչափություններին։
  4. Իրականացնել համերգային և բեմական գործունեություն, հանդես գալ որպես խմբավար-կատարող։
  5. Վերլուծել երաժշտական ստեղծագործության կատարումն ու մեկնաբանման ոճական առանձնահատկությունները։
  6. Ցուցաբերել լայն գիտելիքներ հայ և արտասահմանյան երաժշտության պատմության, տեսության, ներդաշնակման և խմբերգային պարտիտուրի ընթերցման ոլորտներում։

 

Ծրագրի կառուցվածքը և Կրեդիտները

Ընդհանուր ծավալը՝ 240 կրեդիտ (230 դասընթացներ + 10 ամփոփիչ ատեստավորում)։

  1. Մասնագիտական կրթամաս (Դիրիժորություն)․ 72 կրեդիտ (Մասնագիտության գործնական դասընթացներ և 10 կրեդիտ ամփոփիչ ատեստավորում)։
  2. Ընդհանուր մասնագիտական դասընթացներ․ 127 կրեդիտ (Խմբերգային պարտիտուրի ընթերցում, Երգչախմբային դասարան, Երգչախմբի հետ աշխատանքի մեթոդաբանություն, Խմբերգային գրականություն, Վերադաշնակում, Երգչախմբագիտություն և այլն)։
  3. Հումանիտար և մանկավարժական դասընթացներ․ 41 կրեդիտ (ներառում է Մանկավարժություն, Հոգեբանություն, Դասավանդման մեթոդաբանություն, Մանկավարժական և Նախադիպլոմային պրակտիկաներ)։

 

Ընդունելության պայմաններ

Քննություններ․ Մասնագիտություն (դիրիժորություն), սոլֆեջո (եռաձայն թելադրություն), հարմոնիա (խնդիր)։ Քննությունների մանրամասն պահանջներին ու փաստաթղթերի ցանկին ծանոթացեք Ընդունելություն բաժնում։

 

Միասնական Ներառական կրթության քաղաքականություն

ԵՊԿ-ն նպաստում է իր բոլոր ուսանողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց լիարժեք ուսումնառությանը՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման համար։

Փաստաթղթեր