Ակադեմիական երգեցողություն

Վոկալ արվեստ - Ակադեմիական երգեցողություն
Ընդհանուր տեղեկատվություն
Շնորհվող որակավորումը․ Արվեստի բակալավր
Մասնագիտության / ԿԾ դասիչը․ 021502.00.6 / 021502.04.6
Ուսումնական աշխատածավալը․ 240 կրեդիտ (ECTS)
Ուսման տևողությունը և ձևը․ 4 տարի (8 կիսամյակ), առկա ուսուցում
Ամբիոն․ Ակադեմիական երգեցողության ամբիոն
Մասնագիտացումներ․ Օպերային երգեցողություն, Կամերային երգեցողություն (երգչախմբի կամ կամերային կազմերի երգիչ)
Ծրագրի նպատակները
- Ձևավորել պրոֆեսիոնալ վոկալ տեխնիկա, բեմական կատարման վարպետություն և դերասանական հմտություններ։
- Ուսանողներին ծանոթացնել հայ և արտասահմանյան օպերային ու կամերային հարուստ երգացանկին և եվրոպական լեզուների վոկալ առոգանությանը։
Կրթական ծրագրի վերջնարդյունքները
Ծրագրի հաջող ավարտին ուսանողը կկարողանա.
- Կատարել և մեկնաբանել դասական օպերային և կամերային երաժշտության կարևոր ստեղծագործություններ (արիաներ, մեներգեր, դերերգեր) որպես մենակատար։
- Տիրապետել վոկալ տեխնիկայի հիմունքներին, ձայնի կառավարմանը և բեմական շարժման ու դերասանական վարպետության հմտություններին։
- Ապահովել հիմնական եվրոպական լեզուների (իտալերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն) ճիշտ վոկալ առոգանությունն ու արտասանությունը կատարման ժամանակ։
- Համագործակցել նվագակցողների, վոկալ անսամբլի և օպերային թատրոնի/դասարանի ստեղծագործական կազմի հետ:
- Վերլուծել կատարվող ստեղծագործությունների ոճական, ժանրային և կատարողական բարդությունները։
- Ցուցաբերել գիտելիքներ վոկալ արվեստի պատմության, երաժշտության տեսության և վոկալ մեթոդաբանության հիմունքների վերաբերյալ։
Ծրագրի կառուցվածքը և Կրեդիտները
Ուսումնական պլանը բաղկացած է 240 կրեդիտից (230 դասընթացներ + 10 ամփոփիչ ատեստավորում)։
- Մասնագիտություն և գործնական դասընթացներ․ 98 կրեդիտ (ներառում է Վոկալ անսամբլ, Օպերային դասարան, Օպերային դերերգի ուսուցում կամ Վոկալ-կամերային անսամբլ և 10 կրեդիտ ամփոփիչ ատեստավորում)։
- Ընդհանուր մասնագիտական դասընթացներ․ 90 կրեդիտ (Պար և բեմական շարժում, Դերասանի վարպետություն, Սոլֆեջո (16 կրեդիտ), Հարմոնիա, Վոկալ արվեստի պատմություն, Ընդհանուր դաշնամուր)։
- Հումանիտար և մանկավարժական դասընթացներ․ 52 կրեդիտ (ներառում է Վոկալ մեթոդաբանության հիմունքներ, Օտար լեզուներ՝ անգլերեն, իտալերեն, գերմաներեն, ֆրանսերեն՝ յուրաքանչյուրը 6 կրեդիտ, Մանկավարժական պրակտիկա)։
Ընդունելության պայմաններ
Քննություններ․ Մասնագիտություն (ծրագրի կատարում), սոլֆեջո (միաձայն թելադրություն), երաժշտության տարրական տեսություն։ Պահանջներին ու փաստաթղթերի ցանկին ծանոթացեք Ընդունելություն բաժնում։
Միասնական Ներառական կրթության քաղաքականություն
ԵՊԿ-ն նպաստում է իր բոլոր ուսանողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց լիարժեք ուսումնառությանը՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման համար։