YSCK Logo

Ժողովրդական երգեցողություն

m2

Վոկալ արվեստ - Ժողովրդական երգեցողություն

Ընդհանուր տեղեկատվություն


Շնորհվող որակավորումը․ Արվեստի բակալավր

Մասնագիտության դասիչը․ 021502.00.6 (Կատարողական արվեստ)

Ուսումնական աշխատածավալը․ 240 կրեդիտ (ECTS)

Ուսման տևողությունը և ձևը․ 4 տարի, առկա ուսուցում

Ուղղություններ և Նեղ մասնագիտացումներ․

Հայ ավանդական երաժշտություն (021502.01.6 / 021502.04.6)․ Ժողովրդական նվագարաններ (շվի, դուդուկ, բլուլ, քամանչա, թառ, քանոն, ուդ, սանթուր, դհոլ, դափ) և Ժողովրդական երգեցողություն։

 

Ծրագրի նպատակները


Ավանդական ուղղություն․ Պահպանել և զարգացնել հայ ազգային, հոգևոր ու աշուղական երաժշտության կատարողական ավանդույթները։

Ջազ-փոփ ուղղություն․ Ուսանողներին ուսուցանել ժամանակակից էստրադային և ջազային երաժշտության ոճերը, ժամանակակից արտահայտչամիջոցներն ու իմպրովիզացիայի արվեստը։

 

Կրթական ծրագրի վերջնարդյունքները


Ծրագրի հաջող ավարտին ուսանողը կկարողանա.

  1. Կատարել և մեկնաբանել համապատասխան ուղղության (հայ ավանդական կամ ջազ/փոփ) երաժշտությունը որպես մենակատար և անսամբլի/նվագախմբի անդամ։
  2. Տիրապետել բեմական կատարման հմտություններին, հատուկ տեխնիկաներին (ավանդական ուղղությամբ՝ հայկական նոտագրության համակարգ, ձայնակարգեր; ջազային ուղղությամբ՝ իմպրովիզացիայի հիմունքներ, ջազային հարմոնիա)։
  3. Իրականացնել նոտային տեքստերի վերծանություններ (ձայնագրությունից) կամ ինքնուրույն կազմակերպել համերգային բովանդակությունը։
  4. Ցուցաբերել պատմական զարգացումների խորը իմացություն (հայ աշուղական արվեստ, հոգևոր երաժշտություն կամ ջազ, ռոք, ֆանկ, ֆյուժն ժանրեր)։
  5. Աշխատել թիմում, հանդես գալ ժողովրդական վոկալ-գործիքային անսամբլներում, ժողովրդական նվագախմբերում կամ ջազ-փոփ բենդերում։

 

Ծրագրի կառուցվածքը և Կրեդիտները (240 կրեդիտ)


ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ․ Մասնագիտություն (և Անսամբլ)՝ 80 կրեդիտ (ներառում է 10 կրեդիտ ատեստավորում); Հայ երաժշտության հատուկ դասընթացներ (Ժողովրդական նվագախումբ/երգչախումբ, Աշուղական արվեստ, Ազգային երաժշտության իմացություն, Դիրիժորություն)՝ 122 կրեդիտ; Հումանիտար/մանկավարժական՝ 37 կրեդիտ։

 

Ընդունելության պայմաններ


Քննություններ․ Մասնագիտություն (ծրագրի կատարում), սոլֆեջո (միաձայն թելադրություն), երաժշտության տարրական տեսություն։ Պահանջներին ու փաստաթղթերի ցանկին ծանոթացեք Ընդունելություն բաժնում։

 

Միասնական ներառական կրթության քաղաքականություն


ԵՊԿ-ն նպաստում է իր բոլոր ուսանողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց լիարժեք ուսումնառությանը՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման համար։

Փաստաթղթեր