YSCK Logo

Փողային և հարվածային գործիքներ

m2

Գործիքային կատարողություն - Փողային և Հարվածային գործիքներ

Ընդհանուր տեղեկատվություն


Շնորհվող որակավորումը․ Արվեստի բակալավր

Մասնագիտության / ԿԾ դասիչը․ 021502.00.6 / 021502.01.6

Որակավորման մակարդակը․ ՈԱՇ 6-րդ մակարդակ

Ուսումնական աշխատածավալը․ 240 կրեդիտ (ECTS)

Ուսման տևողությունը և ձևը․ 4 տարի, առկա ուսուցում

 

Նեղ մասնագիտացումներ (ըստ ամբիոնների)


Փողային և հարվածային գործիքների ամբիոն․ ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, սաքսոֆոն, շեփոր, գալարափող, տրոմբոն, տուբա, հարվածային գործիքներ։

 

Ծրագրի նպատակները


  • Զարգացնել կատարողական բարձր վարպետություն, բեմական հմտություններ և տարբեր դարաշրջանների նվագացանկի ոճական ճիշտ մեկնաբանություն։
  • Ուսանողներին պատրաստել անսամբլային և նվագախմբային համատեղ ստեղծագործական աշխատանքի։

 

Կրթական ծրագրի վերջնարդյունքները


Ծրագրի հաջող ավարտին ուսանողը կկարողանա.

  1.  Հանդես գալ որպես մենակատար և անսամբլի/նվագախմբի երաժիշտ դասական երաժշտության համերգներում։
  2. Ինքնուրույն իրականացնել ստեղծագործության կատարման նախապատրաստական և վերլուծական աշխատանքը։
  3. Տիրապետել երաժշտական տարբեր ոճերին համապատասխանող ձայնարտադրությանը, արտիկուլացիային, կատարողական տերմինաբանությանն ու հնարներին։
  4. Ցուցաբերել պատմական տարբեր դարաշրջանների հայ և արտասահմանյան կատարողական նվագացանկի խորը իմացություն:
  5. Արդյունավետ համագործակցել այլ կատարողների հետ, պատշաճ մասնակցել համատեղ փորձերին, նվագախմբային կամ կամերային կազմերի աշխատանքներին։
  6. Կիրառել ստացված գիտելիքները երաժշտական մանկավարժության և դասավանդման մեթոդաբանության ոլորտում։

 

Ծրագրի կառուցվածքը (ըստ ուղղությունների)


Ուսումնական պլանը ներառում է 240 կրեդիտ (230 դասընթացներ + 10 ամփոփիչ ատեստավորում)։

ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ․ Մասնագիտական բլոկ (ներառում է նաև Փողային նվագախումբ և Դիրիժորություն)՝ 133 կրեդիտ; Ընդհանուր մասնագիտական՝ 56 կրեդիտ; Հումանիտար/մանկավարժական՝ 36 կրեդիտ։

 

Ընդունելության պայմաններ


Քննություններ․ Մասնագիտություն (ծրագրի կատարում), սոլֆեջո (թելադրություն), հարմոնիա։ Պահանջներին ու փաստաթղթերի ցանկին ծանոթացեք Ընդունելություն բաժնում։

 

Միասնական Ներառական կրթության քաղաքականություն


ԵՊԿ-ն նպաստում է իր բոլոր ուսանողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց լիարժեք ուսումնառությանը՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման համար։

Փաստաթղթեր