Լարային գործիքներ

Գործիքային կատարողություն - Լարային գործիքներ
Ընդհանուր տեղեկատվություն
Շնորհվող որակավորումը․ Արվեստի բակալավր
Մասնագիտության / ԿԾ դասիչը․ 021502.00.6 / 021502.01.6
Որակավորման մակարդակը․ ՈԱՇ 6-րդ մակարդակ
Ուսումնական աշխատածավալը․ 240 կրեդիտ (ECTS)
Ուսման տևողությունը և ձևը․ 4 տարի, առկա ուսուցում
Նեղ մասնագիտացումներ (ըստ ամբիոնների)
Լարային, Կամերային երաժշտության ամբիոններ․ ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, կիթառ, տավիղ։
Ծրագրի նպատակները
- Զարգացնել կատարողական բարձր վարպետություն, բեմական հմտություններ և տարբեր դարաշրջանների նվագացանկի ոճական ճիշտ մեկնաբանություն։
- Ուսանողներին պատրաստել անսամբլային և նվագախմբային համատեղ ստեղծագործական աշխատանքի։
Կրթական ծրագրի վերջնարդյունքները
Ծրագրի հաջող ավարտին ուսանողը կկարողանա.
- Հանդես գալ որպես մենակատար և անսամբլի/նվագախմբի երաժիշտ դասական երաժշտության համերգներում։
- Ինքնուրույն իրականացնել ստեղծագործության կատարման նախապատրաստական և վերլուծական աշխատանքը։
- Տիրապետել երաժշտական տարբեր ոճերին համապատասխանող ձայնարտադրությանը, արտիկուլացիային, կատարողական տերմինաբանությանն ու հնարներին։
- Ցուցաբերել պատմական տարբեր դարաշրջանների հայ և արտասահմանյան կատարողական նվագացանկի խորը իմացություն։
- Արդյունավետ համագործակցել այլ կատարողների հետ, պատշաճ մասնակցել համատեղ փորձերին, նվագախմբային կամ կամերային կազմերի աշխատանքներին։
- Կիրառել ստացված գիտելիքները երաժշտական մանկավարժության և դասավանդման մեթոդաբանության ոլորտում։
Ծրագրի կառուցվածքը (ըստ ուղղությունների)
Ուսումնական պլանը ներառում է 240 կրեդիտ (230 դասընթացներ + 10 ամփոփիչ ատեստավորում)։
ԼԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ․ Մասնագիտություն և անսամբլներ (Սիմֆոնիկ նվագախումբ, Կամերային անսամբլ, Լարային քառյակ, Ջազային իմպրովիզացիայի հիմունքներ, Ֆլամենկո՝ ըստ գործիքի)՝ 150 կրեդիտ; Ընդհանուր մասնագիտական՝ 56 կրեդիտ; Հումանիտար/մանկավարժական՝ 36 կրեդիտ։
Ընդունելության պայմաններ
Քննություններ․ Մասնագիտություն (ծրագրի կատարում), սոլֆեջո (թելադրություն), հարմոնիա։ Պահանջներին ու փաստաթղթերի ցանկին ծանոթացեք Ընդունելություն բաժնում։
Միասնական Ներառական կրթության քաղաքականություն
ԵՊԿ-ն նպաստում է իր բոլոր ուսանողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց լիարժեք ուսումնառությանը՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման համար։