YSCK Logo

Դաշնամուր

m2

Գործիքային կատարողականություն - Դաշնամուր

Ընդհանուր տեղեկատվություն


Շնորհվող որակավորումը․ Արվեստի բակալավր

Մասնագիտության / ԿԾ դասիչը․ 021502.00.6 / 021502.01.6

Որակավորման մակարդակը․ ՈԱՇ 6-րդ մակարդակ

Ուսումնական աշխատածավալը․ 240 կրեդիտ (ECTS)

Ուսման տևողությունը և ձևը․ 4 տարի, առկա ուսուցում

Նեղ մասնագիտացումներ (ըստ ամբիոնների)․

 

Նեղ մասնագիտացումներ (ըստ ամբիոնների)


Դաշնամուրային և Նվագակցության ամբիոններ․ դաշնամուր (նվագակցող, անսամբլային կատարող)։

 

Ծրագրի նպատակները


Զարգացնել կատարողական բարձր վարպետություն, բեմական հմտություններ և տարբեր դարաշրջանների նվագացանկի ոճական ճիշտ մեկնաբանություն։

Ուսանողներին պատրաստել անսամբլային և նվագախմբային համատեղ ստեղծագործական աշխատանքի։

 

Կրթական ծրագրի վերջնարդյունքները


Ծրագրի հաջող ավարտին ուսանողը կկարողանա.

  1.  Հանդես գալ որպես մենակատար և անսամբլի/նվագախմբի երաժիշտ դասական երաժշտության համերգներում։
  2. Ինքնուրույն իրականացնել ստեղծագործության կատարման նախապատրաստական և վերլուծական աշխատանքը։
  3. Տիրապետել երաժշտական տարբեր ոճերին համապատասխանող ձայնարտադրությանը, արտիկուլացիային, կատարողական տերմինաբանությանն ու հնարներին։
  4. Ցուցաբերել պատմական տարբեր դարաշրջանների հայ և արտասահմանյան կատարողական նվագացանկի խորը իմացություն:
  5. Արդյունավետ համագործակցել այլ կատարողների հետ, պատշաճ մասնակցել համատեղ փորձերին, նվագախմբային կամ կամերային կազմերի աշխատանքներին։
  6. Կիրառել ստացված գիտելիքները երաժշտական մանկավարժության և դասավանդման մեթոդաբանության ոլորտում։

 

Ծրագրի կառուցվածքը (ըստ ուղղությունների)


Ուսումնական պլանը ներառում է 240 կրեդիտ (230 դասընթացներ + 10 ամփոփիչ ատեստավորում)։

ԴԱՇՆԱՄՈՒՐ․ Մասնագիտություն և նեղ դասընթացներ (Դաշնամուրային զուգանվագ, Կոնցերտմայստերական պատրաստում, Կամերային անսամբլ)՝ 135 կրեդիտ; Ընդհանուր մասնագիտական՝ 54 կրեդիտ (Կատարողական արվեստի պատմություն, Իմպրովիզացիա և այլն); Հումանիտար/անկավարժական՝ 37 կրեդիտ (ներառում է նախադիպլոմային պրակտիկա)։

 

Ընդունելության պայմաններ


Քննություններ․ Մասնագիտություն (ծրագրի կատարում), սոլֆեջո (թելադրություն), հարմոնիա։ Պահանջներին ու փաստաթղթերի ցանկին ծանոթացեք Ընդունելություն բաժնում։

 

Միասնական Ներառական կրթության քաղաքականություն


ԵՊԿ-ն նպաստում է իր բոլոր ուսանողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց լիարժեք ուսումնառությանը՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման համար։

Փաստաթղթեր