Ջազային գործիքներ

Գործիքային կատարողություն - Ջազ գործիքներ
Ընդհանուր տեղեկատվություն
Շնորհվող որակավորումը․ Արվեստի բակալավր
Մասնագիտության դասիչը․ 021502.00.6 (Կատարողական արվեստ)
Ուսումնական աշխատածավալը․ 240 կրեդիտ (ECTS)
Ուսման տևողությունը և ձևը․ 4 տարի, առկա ուսուցում
Ուղղություններ և նեղ մասնագիտացումներ․
Ջազ և փոփ երաժշտություն (021502.01.6 / 021502.04.6)․ Երաժշտական գործիքներ (կիթառ, բաս-կիթառ/կոնտրաբաս, դաշնամուր, հարվածայիններ)։
Ծրագրի նպատակները
Ավանդական ուղղություն․ Պահպանել և զարգացնել հայ ազգային, հոգևոր ու աշուղական երաժշտության կատարողական ավանդույթները։
Ջազ-փոփ ուղղություն․ Ուսանողներին ուսուցանել ժամանակակից էստրադային և ջազային երաժշտության ոճերը, ժամանակակից արտահայտչամիջոցներն ու իմպրովիզացիայի արվեստը։
Կրթական ծրագրի վերջնարդյունքները
Ծրագրի հաջող ավարտին ուսանողը կկարողանա.
- Կատարել և մեկնաբանել համապատասխան ուղղության (հայ ավանդական կամ ջազ/փոփ) երաժշտությունը որպես մենակատար և անսամբլի/նվագախմբի անդամ։
- Տիրապետել բեմական կատարման հմտություններին, հատուկ տեխնիկաներին (ավանդական ուղղությամբ՝ հայկական նոտագրության համակարգ, ձայնակարգեր; ջազային ուղղությամբ՝ իմպրովիզացիայի հիմունքներ, ջազային հարմոնիա)։
- Իրականացնել նոտային տեքստերի վերծանություններ (ձայնագրությունից) կամ ինքնուրույն կազմակերպել համերգային բովանդակությունը։
- Ցուցաբերել պատմական զարգացումների խորը իմացություն (հայ աշուղական արվեստ, հոգևոր երաժշտություն կամ ջազ, ռոք, ֆանկ, ֆյուժն ժանրեր)։
- Աշխատել թիմում, հանդես գալ ժողովրդական վոկալ-գործիքային անսամբլներում, ժողովրդական նվագախմբերում կամ ջազ-փոփ բենդերում։
Ծրագրի կառուցվածքը և Կրեդիտները (240 կրեդիտ)
ՋԱԶ ԵՎ ՓՈՓ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ․ Մասնագիտություն՝ 70 կրեդիտ (ներառում է 10 կրեդիտ ատեստավորում); Ընդհանուր մասնագիտական (Ջազային իմպրովիզացիա (18 կրեդիտ), Ջազ-փոփ անսամբլ (26 կրեդիտ), Ջազային հարմոնիա, Ջազ-փոփ երաժշտության պատմություն, Ոճաբանություն, Ընդհանուր դաշնամուր)՝ 136 կրեդիտ; Հումանիտար/մանկավարժական՝ 36 կրեդիտ։
Ընդունելության պայմաններ
Քննություններ․ Մասնագիտություն (ծրագրի կատարում), սոլֆեջո (միաձայն թելադրություն)։ Լրացուցիչ (ըստ ուղղության)․ Ջազ-փոփ գործիքներ՝ հարմոնիա; Ջազ-փոփ վոկալ՝ երաժշտության տարրական տեսություն։ Պահանջներին ու փաստաթղթերի ցանկին ծանոթացեք Ընդունելություն բաժնում։
Միասնական ներառական կրթության քաղաքականություն
ԵՊԿ-ն նպաստում է իր բոլոր ուսանողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց լիարժեք ուսումնառությանը՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման համար։